Անցած կիրակի Ալավերդում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որոնց ցուցակային 17158 ընտրողներից մասնակցեցին 9126-ը:
Ինչպես տեղեկացանք թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալբերտ Սարգսյանից, առավելագույն ձայներ է հավաքել «Էլցանցի» Ալավերդու մասնաճյուղի տնօրեն, անկուսակցական Արթուր Նալբանդյանը (4722):
Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը հավաքել է 2845 ձայն, իսկ գործող քաղաքապետ Սարիբեկ Օհանյանըՙ 1142:
Ա. Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, իսկ հաջորդ օրը բողոքներ չեն ներկայացվել ո՛չ ընտրական հանձնաժողովին, ո՛չ էլ առաջին ատյանի դատարան:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ