«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2005-05-14 | #88, 2005-05-17 | #89, 2005-05-18


ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԽՈՍՏԱՑԱՎ ԽՍՏՈՐԵՆ ՊԱՏԺԵԼ ՎԱՆԴԱԼՆԵՐԻՆ

Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին այսուհետեւ ավելի կոշտ վերաբերմունք կդրսեւորի Վրաստանում հայկական պատմական հուշարձանները ոչնչացնողների նկատմամբ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով նրա գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստանՙ առաջին անգամ դեմ առ դեմ քննարկելու տարածաշրջանում առկա հանցավոր երեւույթները: Պատվիրակության կազմում են գլխավոր դատախազի տեղակալ Կախա Կոբարիձեն եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Միկոյանը:

Գլխավոր դատախազության սրահում երեկ տեղի ունեցավ 2 հանրապետությունների գլխավոր դատախազների ասուլիսը, նրանք համառոտ ներկայացրին համատեղ ծրագրերն ու անելիքները: Աղվան Հովսեփյանը հայտնեց, որ վերջին 5 ամիսների Հայաստանի իրավապահները Վրաստանից ստացել են 30 քննչական հանձնարարություն, ուղարկել 7-ը: Վերջին շրջանում մեծացել է Վրաստանից բերված գողացած մեքենաների վաճառքը, որով հիմնականում զբաղվում են Հարավային Օսիայի բնակիչները: Վրաստանի գլխավոր դատախազը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարելու վրացական փորձի մասին, իբրեւ օրինակ նշելով նախարարներին պաշտոնանկ անելու, դատավորներին ձերբակալելու եւ այլ փաստերը: Գլխավոր դատախազները վստահեցրին, որ նոր սկզբնավորվող համագործակցությունը հնարավորություն կտա ստեղծելու այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան ապագայում կրճատել հանցագործությունների թիվը:

Ավելի ուշ Զուրաբ Ադեիշվիլուն Մայր աթոռ Սբ. Էջմիածնում ընդունեց Ամենայն հայոց հայրապետը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4