Ռուսաստանի ազգային ռազմավարության ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին կազմել է ԱՊՀ երկրներում «թավշյա» հեղափոխությունների հաջորդականության գրաֆիկը: «Ռեգնում» գործակալության հաղորդմամբ, նա առանձնացրել է այն երկրները, որոնցում հասունացել են հեղափոխության համար անհրաժեշտ պայմանները: Ըստ նրա, այդ երկրները բաժանվում են 3 ռիսկային խմբերի, ամենաբարձրի մեջ են մտնում Հայաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը:
Նա կարծում է, որ Ուզբեկստանում կիրառված ուժային ճնշումը հետաձգեց հեղափոխությունը եւ այնտեղ պետական հեղաշրջում տեղի կունենա 2 տարի անց: Ներկա պահին «թավշյա» հեղափոխության համար իդեալական պայմաններ են ստեղծվել Հայաստանում: Ռիսկային երկրորդ խմբի մեջ են Ռուսաստանն ու Ադրբեջանը, երրորդումՙ Բելառուսն ու Թուրքմենիան:
Ռ. Պ.