Սարաեւոյում իրենց մրցավեճը սկսեցին շախմատի ավանդականՙ 35-րդ մրցաշարի 10 մասնակիցները, որոնք շրջանաձեւ մրցակարգով կվիճարկեն չեմպիոնի կոչումը: Սերգեյ Մովսիսյանի համար մեկնարկն անհաջող էր: Սլովակիայում բնակվող հայ շախմատիստն առաջին տուրում սեւերով պարտվեց Ալեքսեյ Շիրովին: Իր օգտին հաղթանակ գրանցեց նաեւ Իվան Սոկոլովըՙ պարտության մատնելով Զդենկո Կոժուլին: Բոլոգանն էլ սպիտակներով հաղթեց Վոլոկիտինին: Դիզդորեւիչ-Տիմոֆեեւ, Պրեդոեւիչ-Էլյանով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 2-րդ տուրում Մովսիսյանը կխաղա Կոժուլի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ