Օրերս Ստամբուլում է եղել վերջին 10 տարիներին միջազգային հանրության օրակարգը մշտապես զբաղեցնող «Քաղաքակրթությունների հակամարտության» թեզի հեղինակ Սամուել Հանտինգտոնը: Նա այնտեղ «Միջազգային քաղաքականության արդի դինամիկան» թեմայով դասախոսություն է կարդացել եւ անիմաստ է համարել Եվրոմիության անդամակցության Թուրքիայի ձգտումները: Հանտինգտոնը միաժամանակ պատասխանել է «Ռադիկալի» հարցերին եւ թղթակցի հետ զրուցելիս հանկարծ ասել. «Ափսոս, որ մեկ օրով եմ Ստամբուլում: Առաջին իսկ առիթի դեպքում կգամ տիկնոջս հետ: Թեեւ նա հայ է, բայց շատ է սիրում Ստամբուլը»: Նրա խոսքերը զարմանք են պատճառել թղթակցին, թե ինչու է նա Ստամբուլի առնչությամբ ընդգծում իր տիկնոջ հայ լինելը:
Հ. Չ.