«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2005-05-27 | #97, 2005-05-28 | #98, 2005-05-31


ՇՈՒՐՋՊԱՐԸ ՆԱԵՎ ԼԵՌԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ Է

Միասնության շուրջպարը խանդավառությամբ անցկացվեց նաեւ Արցախում: Միջոցառման կազմակերպիչը ԼՂՀ ԿՄՍ նախարարության մշակույթի վարչությունն էր:

Շուրջպարի գլխավոր վայրը Շուշին էրՙ Ղազանչեցոց սուրբ ամենափրկիչ եկեղեցու մոտ: Միասնության շուրջպարեր տեղի ունեցան նաեւ Գանձասարում ու Քաշաթաղում:

Ինչպես նշեց ՀԱԵ արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արագածի շուրջը կազմակերպված պարը նախերգանքն էր մասիսյան համահայկական մեծ պարի:

Սարի շուրջը ժողովրդովի պարելը նաեւ մեկ այլ խորհուրդ ունիՙ դա լեռան պաշտամունքի զուտ հայկական արտահայտությունն է: Միջոցառման մասնակիցներից մեկն այս առնչությամբ այսպիսի առաջարկություն արեցՙ Արարատին հասնելու ճանապարհին մենք Արցախում պիտի պարենք նաեւ Քիրսի շուրջը:

Հավատանքՙ դա էլ կլինի:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4