«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2005-05-27 | #97, 2005-05-28 | #98, 2005-05-31


ՎԵՐՋՆԱԳԻԾԸ ՀԱՋՈՂ ԷՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Սարաեւոյում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը 10 շախմատիստների մասնակցությամբ: 1-2-րդ տեղերը բաժանեցին Վիորել Բոլոգանն ու Իվան Սոկոլովը, որոնք վաստակեցին 6,5-ական միավոր: Եթե Բոլոգանը մրցաշարի ընթացքում առաջատարի դերում էր, ապա Սոկոլովը հաղթող ճանաչվեց շնորհիվ գերազանց վերջնագծի: Ավարտական 3 տուրերում նա հաղթեց Դիզդարեւիչին, Պրեդոեւիչին ու Շիրովին, մինչդեռ Բոլոգանը վաստակեց 2 միավոր:

Վերջնագծում մրցաշարային իրավիճակը զգալիորեն շտկեց նաեւ Սերգեյ Մովսիսյանը: Նա հաղթեց Էլյանովին ու Դիզդարեւիչին, իսկ վերջին տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Պրեդոեւիչի հետ: Մովսիսյանը 5 միավորով 4-5-րդ տեղերը բաժանեց Ալեքսեյ Շիրովի հետ: Իսկ 3-րդ մրցանակակիր դարձավ Արտյոմ Տիմոֆեեւը (5,5 միավոր): Մյուս մասնակիցների ցուցանիշներն այսպիսին են. Էլյանովՙ 4,5, Պրեդոեւիչՙ 4, Դիզդարեւիչ, Վոլոկիտինՙ 3-ական, Կոժուլՙ 2:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4