Հայտնի գործարար Հայրապետ Հայրապետյանի ներդրումների շնորհիվ վերջին տարիներին հանրապետությունում զգալի առաջընթաց է նկատվում ձիասպորտում: Վերջին երկու տարիներին մեր մարզիկները հաջողությամբ են հանդես եկել միջազգային մրցումներում, որտեղից Նորայր Ստեփանյանը տուն է վերադարձել գլխավոր մրցանակով: Ձիասպորտի հանրապետական ֆեդերացիան Հայրապետ Հայրապետյանի գլխավորությամբ մտածում է նաեւ արժանի հերթափոխի պատրաստման մասին: Հունիսի 1-ից սկսել է գործել ձիասպորտի դպրոցը, որում այժմ ուսանում են 12-14 տարեկան 30 երեխաներ: Նրանք ոչ միայն կհմտանան մարզաձեւում, այլեւ կսովորեն անգլերեն, համակարգչային գիտելիքներ կստանան:
Այժմ Հայաստանում գործող ձիասպորտի 13 ակումբ է գրանցված: Նշենք, որ պարապմունքներն անվճար են: Սեպտեմբերին Երեւանում նախատեսվում է միջազգային մրցաշար կազմակերպել, որի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 10 հազար դրամ կլինի: Հուլիս-օգոստոս ամիսներին որոշվել է մրցումներ կազմակերպել Սեւանում: Այս ամենը մեր մարզիկներին կօգնեն կատարելագործելու իրենց վարպետությունը եւ առավել հաջող հանդես գալու միջազգային մրցումներում: Իսկ այսօր Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կանցկացվի «Մուլտի գրուպ» կոնցեռնի գավաթի խաղարկությունը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ