Հասարակական վայրերում (մասնավորապես այգիներում) հայտնված արտաքնոցները որոշ չափով քաղաքի սանիտարական ընդհանուր վիճակի վրա անդրադառնում են: Մեկ-երկուսն էլ բարոյական, հասարակական նշանակությամբ սխալ տեղ են զբաղեցնում (նկատի ունենք Անդրանիկ զորավարի եւ Հովհ. Այվազովսկու արձանների հարեւանությամբ տեղադրվածները):
Սրանց պակասից Երեւանի որոշ գետնուղիներ վերածվում են արտաքնոցների: Հանրապետության հրապարակի մուտքից սկսվող եւ դեպի Արամի փողոց տանող անցուղին ոչ միայն գարշահոտությամբ է բուրում, նաեւ անանձրեւ եղանակին առաստաղից հոսող ջրերից վտանգավոր վիճակի է հասել: Թերեւս քաղաքապետարանը պիտի ուշադրություն դարձնի հակահասարակական նման երեւույթներինՙ ստեղծելով որոշակի պայմաններ քաղաքն աղտեղություններով չլցնելու համար:
Մ. Բ.