«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2005-06-14 | #109, 2005-06-15 | #110, 2005-06-16


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՈՉ-ՈՔԻՆ

Քիշնեւի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների միջեւ կայացած հանդիպումներն էին: 100 տոկոսանոց արդյունք ունեցող Լիլիթ Մկրտչյանի եւ ուկրաինուհի Կատերինա Լախնոյի մրցավեճում խաղաղ դաշն կնքվեց: Երկու շախմատիստուհիներն էլ առաջին կես միավորները կորցրին: Իսկ ահա 3-րդ առաջատարըՙ լիտվացի Վիկտորյա Ցմիլիտեն պարտվեց Տատյանա Կոսինցեւային, որը վաստակելով 3,5 միավոր, Լախնոյի ու Մկրտչյանի հետ ստանձնեց առաջատարի դերը: Աղյուսակը գլխավորողների թվում են նաեւ վրաց շախմատիստուհիներ Լեյլա Ջավախիշվիլին ու Մայա Լոմինեյշվիլին, որոնք եւս ունեն 3,5-ական միավոր: Ջավախիշվիլին հաղթեց Ռեգինա Պոկորնային, իսկ Լոմինեյշվիլին պարտության մատնեց Տատյանա Կոստյուկին:

Տուրը հաջող էր Էլինա Դանիելյանի համար, որը սեւերով պարտության մատնեց ադրբեջանցի Զեյնաբ Մամեդյարովային ու վաստակեց 3 միավոր: Մրցաշարում իր 2-րդ հաղթանակը տոնեց Լիլիթ Գալոյանըՙ առավելության հասնելով Եվգենյա Կուզեւանովայի նկատմամբ: Իսկ ահա Սիրանուշ Անդրեասյանը զիջեց Եկատերինա Կորբուտին: Լիլիթն ու Սիրանուշը վաստակել են 2-ական միավոր:

5-րդ տուրում Մկրտչյանը կմրցի առաջատարներից մեկիՙ Լեյլա Ջավախիշվիլու հետ: Դանիելյանի մրցակիցը կլինի 3 միավոր ունեցող Ջովանկա Հոուսկան: Գալոյանն ու Անդրեասյանը կհանդիպեն համապատասխանաբար Ելենա Սեդինայի եւ Պենգ Ցհաոգինի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4