Ֆրանսիայի «Տուռնոն» հրատարակչությունում լույս է տեսել Աննա Դաստակյանի եւ Քլեր Մուրադյանի «100 պատասխան Հայոց ցեղասպանության վերաբերյալ» աշխատությունը: Դաստակյանը լրագրողուհի է, Մուրադյանըՙ հայտնի պատմաբան: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ 94 էջանոց գրքում հարցերը համարակալված են, կարճ ու հստակ, շարադրված են տրամաբանական, ժամանակագրական կարգով եւ հասնում են մինչեւ 2005 թվականը: Պատասխաններն ընդարձակ են եւ ստույգ:
Հարցերն ու պատասխանները վերաբերում են ցեղասպանության բնորոշմանը, Թուրքիայի դաշնակիցների հանցակցությանը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմաններին եւ այլն: Աշխատության վերջում բերվում է մատենագրական ցանկ (գրքեր, փաստաթղթեր, ֆիլմեր եւ ինտերնետային կայքէջեր):
Պ. Ք.