Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլու կնոջ Վրաստանում չլինելու մասին լուրերը երեկ հաստատվել են, սակայն հերքվել է ամուսնալուծության վարկածը: Նախագահի մամլո խոսնակի հաղորդմամբ, Սանդրա Ռուլոֆսը Նիդեռլանդներ է մեկնել բժշկական հետազոտման: Նա հղի է եւ իրենց երկրորդ զավակին լույս աշխարհ կբերի Ծննդյան տոներին: