«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2005-06-30 | #121, 2005-07-01 | #122, 2005-07-02


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԸ ԿՐԿԻ՞Ն ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ

Ինչպես տեղեկանում ենք «Մեդիամաքս» գործակալությունից, ռուսական «Միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ընկերության տարեկան հաշվետվության մեջ նշվել է, որ խմբի մեջ մտնող «Ինտերէներգո» ընկերությունը ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրացանց» ընկերությունը: Ըստ նույն աղբյուրի, «Ինտերէներգոն» Հայաստանի ցանցերը ձեռք է բերել 73 մլն դոլարով:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից վերոնշյալ լուրերի կապակցությամբ հայտնել են, որ ՀԲ-ն կմեկնաբանի դրանք այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը կհաստատի կամ կհերքի վաճառքի տեղեկատվությունը:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» լրատվական ծառայությունում հերքել են վաճառքի լուրերը, ասելով, որ խոսքն ընկերության կառավարման կառուցվածքում փոփոխությունների մասին է, որի վերաբերյալ կհաղորդվի առաջիկայում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4