Մոտ ժամանակներում Ախալքալաքում կանցկացվի Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպում: Ըստ «Մեդիամաքսի», երեկ այդ մասին Երեւանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանը: Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է մասնակցի Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը: Երեկ, ի դեպ, ըստ «Ազատության», վարչապետ Զուրաբ Նողայիդելին հայտարարել է, որ երկու շաբաթից Թբիլիսին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Մ. Նահանգներից 200 մլն դոլարի անհատույց օգնություն կստանա: Վրացական իշխանություններն ավելի վաղ հայտարարում էին, որ ստացվող գումարի մի մասը կուղղվի Ջավախքի ենթակառուցվածքներին, մասնավորապես ճանապարհաշինությանը: