«Իրական Ադրբեջան» ինտերնետային կայքէջը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ի դրությամբ երկրի բնակչությունը 8 մլն 388 հազար է: Վեց ամսում Ադրբեջանի բնակչությունն աճել է 41 հազարով: Մինչդեռ, ըստ ոչ պաշտոնական տվյալներիՙ Ադրբեջանում բնակչության թիվը 5 միլիոնի սահմաններում է: 1990-ական թթ. ի վեր միայն Ռուսաստանում բնակություն հաստատած ադրբեջանցիների թիվն անցնում է 2 միլիոնից: