«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2005-07-06 | #124, 2005-07-07 | #125, 2005-07-08


ԿՐԿԻՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ

Ընթացիկ մրցաշրջանում ոչ մի կերպ չի կարողանում իր խաղը գտնել Սարգիս Սարգսյանը: Առանց այն էլ Սարգիսը շատ քիչ մրցաշարերի է մասնակցում եւ սովորաբար պայքարից դուրս է մնում առաջին իսկ փուլերից: Բացառություն չկազմեց նաեւ Գշտադի մրցաշարում Սարգսյանի ելույթը: Առաջին փուլում նրա մրցակիցը ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոն էր: Առաջին խաղափուլում ռուս թենիսիստը մեծ առավելությամբ հաղթեց (6-1), սակայն երկրորդ խաղափուլում, երբ հաշիվը 1-0 էր, վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մրցախաղը: Այսպիսով, Սարգիսը մտավ հաջորդ փուլ, որտեղ էլ զիջեց ռումինացի Սաբաուին (4-6, 4-6) ու դուրս մնաց հետագա պայքարից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4