«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2005-07-08 | #126, 2005-07-09 | #127, 2005-07-12


ՀԱՅԱԶԳԻ ԾԱՆՐՈՐԴԻ ՆՎԱՃՈՒՄԸ

Ֆրանսիական Լիոն քաղաքում անցկացվեցին ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումներ ուսանողների միջեւ: Հայազգի ծանրորդ Մկրտիչ Պողոսյանը, որը հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, գերազանց ելույթ ունեցավ: Նովգորոդցի ծանրորդը մինչեւ 85 կգ քաշային կարգում երկամարտի 360 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն: Մկրտիչ Պողոսյանը Ռուսաստանի ծանրամարտի հավաքականի անդամ է, մարզվում է ՌԴ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Սեմյոնովի գլխավորությամբ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4