«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2005-07-08 | #126, 2005-07-09 | #127, 2005-07-12


ԵՐԿՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Վիլնյուսում իրենց մրցավեճն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցները: Հայ ըմբիշներից ամենահաջողը Շավիղ Գեւորգյանի ելույթն էր: 50 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջելով մրցակցին, արժանացավ արծաթե մեդալի: Էջմիածնեցի Արթուր Շահինյանը (84 կգ) հաջող հանդես գալով ենթախմբում, շարունակեց պայքարը մրցանակային տեղերի համար եւ ի վերջո նվաճեց բրոնզե մեդալ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4