Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի «Կիլիկիա»-«Էսթեղլալ-Կոտայք» հանդիպումն աչքի ընկավ գոլերի առատությամբ: Վերջին հանդիպումներում արդյունավետ խաղով աչքի ընկնող «Կիլիկիան» հաղթեց 4-3 հաշվով: Իր հաշվին 2 գոլ գրանցեց Նշան Էրզրումյանը, որը 11 գնդակով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: «Կիլիկիայից» մեկական գնդակ խփեցին Սարգիս Մովսիսյանն ու Արտակ Հովհաննիսյանը: «Էսթեղլալ-Կոտայքից» 2 գոլ խփեց Արման Մինասյանը, մեկ գնդակ էլ իր օգտին գրանցեց Գոռ Միրզախանյանը: «Միկան» 2-0 հաշվով հաղթեց «Դինամո-Զենիթին»: Աչքի ընկան Արտյոմ Ադամյանն ու Նարեկ Բեգլարյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ