Բելգրադում անցկացված փոքր տրամաչափի զենքից հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցեց նաեւ Հայաստանի լավագույն հրաձիգ, Աթենքի օլիմպիադայում 4-րդ արդյունքը ցույց տված Նորայր Բախտամյանը: Հայ հրաձիգն այս անգամ անհաջող հանդես եկավ եւ չկարողացավ լուրջ պայքար մղել մեդալների համար: Եվրոպայի առաջնությունում բոլորից հաջող հանդես եկան ռուսաստանցի հրաձիգները, որոնք ընդհանուր առմամբ նվաճեցին 17 մեդալ (12 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզե): Երկրորդ տեղում Գերմանիայի ընտրանին էՙ 14 մեդալ (7+4+3):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ