Ջավախքի հայերը երեկ հանդես են եկել հայտարարությամբՙ Վրաստանի կառավարությանը կոչ անելով վերացնել ստեղծված լարվածությունը, որի հիմքում հայերին տեղահանելու նպատակ հետապնդող տեղական իշխանությունների քաղաքականությունն է: Նրանք խոր մտահոգություն են հայտնել նաեւ Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենին ապօրինաբար աշխատանքից ազատելու եւ նրա փոխարեն հայ համայնքի հարգանքին չարժանացած Ռոբերտ Մուրադյանին նշանակելու համար: Հատուկ ընդգծվել է նաեւ Սամցխե-Ջավախքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
Ռ. Պ.