Երեկ, ժամը 9-ի սահմաններում Լոռու մարզի փրկարարական վարչությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Ձորագետի հիդրոէլեկտրակայանի 2-րդ եւ 3-րդ ենթակայաններում:
Ինչպես տեղեկացանք վարչության պետ Նորիկ Բաբայանից եւ Վանաձորի թիվ 1 հրշեջ մասի պետ Սաշիկ Ղազարյանիցՙ երկու հրշեջ մեքենա է դեպքի վայր մեկնել Վանաձորից, մեկականՙ Գուգարքից եւ Թումանյանից:
Ժամը 10.55-ին հրդեհը շրջափակվել է, կանխվել է տարածումը:
Երեկ երեկոյան, ժամը 18.30-ի դրությամբ հրշեջ ավտոմեքենաներից մեկը դեռեւս դեպքի վայրում էր, իսկ հրդեհը մարվել է ժամը 14-ին:
Ն. Բաբայանը տեղեկացրեց, որ երեք ենթակայաններից առաջինը լիովին անվնաս է, իսկ վնասի չափերը ճշտում են ՀՀ պաշտպանության նախարարության տեսուչները, քանի որ հիդրոէլեկտրակայանը ՊՆ ենթակայության տակ է:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ