Առաջիկա 20 օրերին հայ թիավարները մասնակցելու են աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին: Այդ մրցաշարերը լուրջ քննություն կլինեն մեր թիավարորդների համար: Հատկապես դժվարին փորձություն է սպասում երեւանցի Մակար Սարգսյանին: Նա իր մարզիչ Վարդան Ադամյանի գլխավորությամբ նախ կմասնակցի հուլիսի 21-24-ը Ամստերդամում կայանալիք թիավարության աշխարհի երիտասարդական առաջնությանը, ապա հանդես կգա օգոստոսի 3-6-ը Գերմանիայի Բրանդենբուրգ քաղաքում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությունում:
Հուլիսի 28-31-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում տեղի կունենա բայդարկաներով ու կանոեներով թիավարության Եվրոպայի հերթական առաջնությունը, որին Հայաստանից կմասնակցեն երեք մարզիկներ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ