«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2005-07-20 | #134, 2005-07-21 | #135, 2005-07-22


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՆԵՂՎԱԾՔ Է

Ամստերդամի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղալով Ռայներ Վազգուեզի հետ, վաստակեց 4 միավոր եւ 8 այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Ոչ-ոքի ավարտ ունեցան նաեւ առաջատարների թվում գտնվող Էլյանովի ու Ռոջերսի, Թիմանի ու Սմիթի պարտիաները: 4 միավոր վաստակեց նաեւ Իվան Չեպարինովըՙ հաղթելով Դանիել Սթելվագենին:

6-րդ տուրում Հակոբյանը սպիտակներով մրցելու է Իգոր Հենկինի հետ: Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ մյուս առաջատարների մասնակցությամբ հանդիպումներըՙ Սմիթ-Էլյանով, Ռոջերս-Չեպարինով, Ամի-Թիման, Տիմոֆեեւ-Վարգուեզ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4