«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#133, 2005-07-20 | #134, 2005-07-21 | #135, 2005-07-22


ՎԵՐՋՆԱԳԻԾՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

Չինաստանի Տյայույան քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 12 շախմատիստ: Նրանց թվում էր նաեւ Տիգրան Պետրոսյանը: Հայ շախմատիստը բավական հաջող էր մեկնարկել, սակայն մրցաշարի երկրորդ կեսում թույլ հանդես եկավ, մի քանի պարտություններ կրեց եւ արդյունքում 11 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, գրավեց 7-րդ տեղը: Իսկ հաղթող ճանաչվեց հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան: Նա մրցաշարի մեկնարկից գլխավորեց աղյուսակը եւ մինչեւ վերջ պահպանեց առաջատարի դիրքը: Հարիկրիշնան իր օգտին 8,5 միավոր գրանցեց: 2-րդ տեղում Ալեքսանդր Մոտիլյովն էՙ 7,5 միավոր: Մրցանակային եռյակը եզրափակեց չին շախմատիստ Վանգ Յուեն:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4