«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ԷԼՅԱՆՈՎԸ ՇՐՋԱՆՑԵՑ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Ամստերդամի շախմատի մրցաշարի վերջին երեք տուրերում Վլադիմիր Հակոբյանը խաղաղասիրաբար էր տրամադրված: Նա հաջորդաբար ոչ-ոքի ավարտեց պարտիաները Պավել Էլյանովի, Իվան Սոկոլովի եւ Բորիս Ավրուկի հետ: 9 տուրից հետո Հակոբյանը վաստակել է 6,5 միավոր եւ 6 շախմատիստների հետ բաժանում է 2-7-րդ տեղերը: Իսկ մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ Պավել Էլյանովը, որը բացի Հակոբյանից, ոչ-ոքի խաղաց նաեւ Բորիս Ավրուկի հետ եւ հաղթեց Իվան Սոկոլովին: Էլյանովը 9 հնարավորից ունի 7 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4