«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2005-07-22 | #136, 2005-07-23 | #137, 2005-07-26


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ

Առաջնության 17-րդ տուրի բոլոր երեք հանդիպումներն էլ ավարտվեցին առաջատարների հաղթանակներով: «Փյունիկը» «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալվել էր «Կիլիկիային»: Չեմպիոնի կազմում բացակայում էին Սարգիս Հովսեփյանն ու Աղվան Մկրտչյանը, իսկ «Կիլիկիայի»» մեկնարկային կազմում մարզիչները չէին ընդգրկել առաջնության լավագույն ռմբարկու Նշան Էրզրումյանին: Վերջինս խաղադաշտ մտավ ընդմիջումից քիչ անց եւ զգալիորեն ուժեղացրեց թիմի հարձակողական գործողությունները: Հենց նրա ջանքերով էլ առաջին գոլային լուրջ պահը ստեղծվեց «Փյունիկի» դարպասին, սակայն հարվածն իր վրա ընդունեց դարպասաձողը: Քիչ անց Սարգիս Մովսիսյանը կարող էր բացել հաշիվը, սակայն նրա հարվածից հետո էլ գնդակը դիպավ հորիզոնական ձողին:

Իսկ ահա «Փյունիկն» ավելի հաջողակ գտնվեց եւ հանդիպման վերջին 20 րոպեներին կարողացավ 3 անգամ գրավել «Կիլիկիայի» դարպասը: Երկու անգամ աչքի ընկավ Մամադու Դիավարան, մեկ գնդակ էլ խփեց երիտասարդ Նորայր Սահակյանըՙ բացելով գոլերի հաշիվը բարձրագույն խմբում:

Երկրորդ տեղում ընթացող «Միկան» էլ հաջողության հասավ հյուրընկալվելիսՙ Գյումրիում 2-1 հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: «Միկայից» գոլերը խփեցին Մաքսիմ Մորոզովն ու Տիգրան Դավթյանը, շիրակցիներից միակ պատասխան գոլի հեղինակը Վահան Մառանջյանն էր: «Բանանցը» եւս հաղթանակ տոնեց, սակայն այն ձեռք բերվեց մեծ ջանքերի գնով: Առաջին խաղակեսում Ռաֆայել Մկրտչյանի խփած գոլի շնորհիվ «Դինամո-Զենիթը» խաղը շահում էր 1-0 հաշվով: Եվ միայն 75-րդ րոպեին «Բանանցին» հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը: Աչքի ընկավ Վահե Դավթյանը: Քիչ անց Տիգրան Ղարաբաղցյանն առաջ մղեց «Բանանցին», իսկ ավելացված ժամանակում Ռոմեո Ջենեբյանը խփեց 3-րդ գնդակըՙ 3-1:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ14104028-534
2. Միկա1595125-1132
3. Բանանց1484223-1628
4. Էսթ.-Կոտայք1466226-1424
5. Կիլիկիա1563629-2321
6. Դին.-Զենիթ1543819-2115
7. Շիրակ1432917-2711
8. Լեռնագործ1531118-3410

Ռմբարկուները

Նշան Էրզրումյան«Կիլիկիա»11
Արտյոմ Ադամյան«Միկա»8
Սամվել Պետրոսյան«Է.-Կոտայք»6
Արման Մինասյան«Է.-Կոտայք»6
Սարգիս Մովսիսյան«Կիլիկիա»6

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4