«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2005-07-27 | #139, 2005-07-28 | #140, 2005-07-29


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՑԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՔՎԵՆ

ԼՂՀ Ազգային ժողովը երեկվա նիստում հավանություն տվեց կառավարության ներկայացրած ծրագրին, ինչը նշանակում է վստահության քվե տալ գործադիրին:

Խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը բացելով նիստը, պատգամավորներին տեղեկացրեց, որ կանոնակարգով նախատեսված` անցած 24 ժամում պատգամավորներից ծրագրի վերաբերյալ ոչ մի առարկություն չի ստացվել, որն էլ հիմք է տալիս կառավարության հետագա գործունեության նկատմամբ վստահություն դրսեւորելու: Ա. Ղուլյանը հաջողություն մաղթեց կառավարությանը` համոզմունք հայտնելով, որ հնգամյա գործունեության ծրագրի իրականացումը հանրապետության կյանքում անպայման սոցիալ-տնտեսական լուրջ առաջընթաց կարձանագրի: Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4