Օգոստոսի 20-ին Երեւանում կմեկնարկի բասկետբոլի առաջին համահայկական մրցաշարը, որին կմասնակցեն կանանց 9 եւ տղամարդկանց 19 թիմեր: Երեկ «Արարատ» հյուրանոցում կայացավ մասնակիցների վիճակահանությունը: Կանանց թիմերը վիճակահանությամբ բաժանվեցին 3 խմբի: Առաջինում ընդգրկվեցին Մոսկվայի, Թեհրանի եւ Թբիլիսիի, երկրորդումՙ Երեւանի, Մարսելի, Կահիրեի, երրորդումՙ Ստեփանակերտի, Գյումրու, Բաղդադի թիմերը: Խմբերում 1-2-րդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաեւ 3-րդ տեղ գրաված թիմերի մեջ լավագույն արդյունքների հասած երկու ակումբները պայքարը կշարունակեն եզրափակիչ փուլում, որտեղ կգործի օլիմպիական մրցակարգը:
Տղամարդկանց թիմերը 5 խմբերում բաշխվեցին հետեւյալ կերպ.
1-ին խումբ. Թեհրան, Ալեքսանդրիա, Հալեպ, Ստեփանակերտ,
2-րդ խումբ. Սոչի, Մարսել, Թբիլիսի, Կահիրե,
3-րդ խումբ. Երեւան, Մոսկվա, Բաղդադ, Ստամբուլ,
4-րդ խումբ. Գլենդեյլ, Սպահան, Գյումրի, Բեյրութ,
5-րդ խումբ. Վալեյ, Սարի, Վանաձոր:
Հաջորդ փուլ դուրս կգան խմբերի հաղթողները, ինչպես նաեւ 2-րդ տեղ գրաված թիմերի մեջ լավագույն արդյունքի հասած 3 ակումբները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ