ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երեւանի «Բանանցը» գերազանցեց բոլորի սպասելիքներըՙ Թբիլիսիում 2-0 հաշվով ռեւանշի հասնելով տեղի «Լոկոմոտիվի» նկատմամբ: Հիշեցնենք, որ Երեւանում «Բանանցը» պարտվել էր 2-3 հաշվով եւ ուղեգրի համար պայքարում դժվարին կացության մեջ էր հայտնվել: Ի պատիվ «Բանանցի», Թբիլիսիում մեր ֆուտբոլիստները հիանալի հանդես եկան: Հաջորդ փուլ դուրս գալու համար նրանց անհրաժեշտ էր հաղթանակ 2 գնդակի տարբերությամբ, ինչին էլ ի վերջո հասան: Հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանը, իսկ խաղավերջում ՞՞՞ երկրորդ գնդակն ուղարկեց թբիլիսցիների դարպասը, որն էլ փաստորեն վճռեց հաջորդ փուլի ուղեգրի բախտըՙ հօգուտ մեր թիմի: Այսպիսով, եվրոգավաթների մասնակից մեր 4 թիմերից միայն «Բանանցին» հաջողվեց հաղթահարել առաջին փուլի արգելքը, ինչի առթիվ շնորհավորում ենք ակումբի ղեկավարությանն ու ֆուտբոլիստներինՙ հույս հայտնելով, որ թիմը հաջող մրցելույթներով կուրախացնի իր երկրպագուներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ