«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2005-07-29 | #141, 2005-07-30 | #143, 2005-08-16


ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԷՐ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏՈՒՄ

Գերմանիայի Մայնց քաղաքում անցկացված շախմատի փառատոնում գերազանց մրցելույթներ ունեցավ Լեւոն Արոնյանը: Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը պարզապես գերազանց հանդես եկավՙ 11 հնարավորից վաստակելով 10 միավոր: Հայ գրոսմայստերը 11 պարտիաներից 9-ն ավարտեց իր օգտին, 2-ում խաղաղ դաշն կնքեց եւ դարձավ մրցաշարի հաղթող: Մեր մյուս երկու գրոսմայստերներըՙ Ռաֆայել Վահանյանն ու Գաբրիել Սարգսյանը վաստակեցին 8-ական միավոր: Ռաֆայելը տոնեց 7 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, 2-ումՙ պարտվեց: Գաբրիելն իր օգտին գրանցեց 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի, մեկումՙ պարտվեց:

Հաջող էր Լեւոն Արոնյանի ելույթը նաեւ կայծակնային մրցաշարում, որտեղ 11 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ Ալեքսանդր Մորոզեւիչի, Ալեքսանդր Գրիշչուկի, Ալեքսեյ Դրեեւի, Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանեց 2-6-րդ տեղերը: Ընդ որում, Լեւոնը միայն մեկ պարտություն կրեցՙ տոնելով 8 հաղթանակ, 2 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Գաբրիել Սարգսյանը վաստակեց 8,5 միավոր, իսկ Ռաֆայել Վահանյանըՙ 8: Իսկ մրցաշարի հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4