«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2005-07-30 | #143, 2005-08-16 | #144, 2005-08-17


ԱԴՐԲԵՋԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄՈՒԹԱԼԻԲՈՎԸ ԵՎ ԳՈՒԼԻԵՎԸ ԿՁԵՐԲԱԿԱԼՎԵՆ

ԲԱՔՈՒ, 16 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը եւ խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւը կձերբակալվեն, եթե մուտք գործեն երկիր` խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը: «Նրանք որոնվող անձանց ցուցակում են հայտնվել դատարանի որոշմամբ», ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտարարել է Գարալովը: «Մութալիբովի եւ Գուլիեւի նկատմամբ հարուցված քրեական գործերը չեն կարող խոչընդոտել նրանց մասնակցությանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, միեւնույն ժամանակ, որպես պատգամավորության թեկնածու գրանցվելը նրանց չի ազատի մեղադրանքներից»: Ե՛վ Այազ Մութալիբովը, եւ՛ Ռասուլ Գուլիեւը հայտարարել էին, որ մտադիր են մասնակցել նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4