Վրաստանի նախագահը Բաթումում հանգստացող հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանից Աջարիայում 2006 թ. կհանգստանան շուրջ 100 հազար քաղաքացիներ եւ այդ նպատակով ստեղծվում են բոլոր պայմանները: Ըստ «Նովոստի» գործակալության, Սաակաշվիլին ողջունել է հայաստանցի գործարարների ցանկությունը, ովքեր պատրաստ են Աջարիայի հյուրանոցաշինության եւ կուրորտային ենթակառուցվածքի վերականգնման մեջ ներդրումներ կատարել: 2005 թ. Հայաստանի տասնյակ հազար քաղաքացիներ հանգիստն անցկացրել են Աջարիայի ափամերձ քաղաքներում: