Բռնցքամարտի Հայաստանի հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասվում: Մեր բռնցքամարտիկները հրավիրվել են մասնակցելու սեպտեմբեր-հոկտեմբերին կայանալիք միջազգային երեք մրցաշարի, որոնք տեղի կունենան Պրահայում, Բրատիսլավայում եւ Աթենքում: Սեպտեմբերին Չինաստանում կայանալու է բռնցքամարտի աշխարհի հերթական առաջնությունը, որն, անշուշտ, տարվա գլխավոր ստուգատեսն է: Այդ պատասխանատու մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում ռինգ դուրս կգան 9 բռնցքամարտիկներ: Ներկայում մեր մարզիկները նախապատրաստվում են առաջիկա մրցաշարերին: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն առայժմ վերջնականապես չի որոշել ընտրանու կազմը: Մարզումների ու հավաքների արդյունքում միայն հնարավոր կլինի վերջնական ընտրություն կատարել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ