Ադրբեջանում Ուկրաինայի գործերի հավատարմատարը երեկ ասել է, որ Ուկրաինայի նախագահի այցը Բաքու տեղի կունենա նոյեմբերի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին: «Ռեգնում» գործակալությունը վկայակոչելով ադրբեջանական մամուլը, գրում է, որ նախքան Յուշչենկոն, արդեն Բաքու են ժամանել «նարնջագույն հեղափոխության» օրերին կարեւոր դեր կատարած «Պորա» կազմակերպության անդամները: