Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային մասնակցած Հայաստանի թիմին: Մինչեւ քսան տարեկան, բարձրագույն կրթություն չունեցող վեց երիտասարդներ հաջողությամբ մասնակցել են Մեքսիկայում ընթացած մաթեմատիկայի միջազգային մրցույթին եւ հայրենիք բերել հինգ բրոնզե մեդալ: Դրա շնորհիվ Հայաստանը տարածաշրջանի երկրներից լավագույնն է համարվել: Նախարարը շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին եւ վստահեցրել, որ նախարարությունը շարունակելու է աջակցել հավաքականին հետագա նախաձեռնություններում:
Ս. Մ.