«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2005-08-16 | #144, 2005-08-17 | #145, 2005-08-18


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 120-ՐԴՆ Է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցուցակը: Նախորդ ցուցակի համեմատ Հայաստանի ազգային հավաքականը մեկ հորիզոնականով նահանջել էՙ զբաղեցնելով 120-րդ տեղը: Հորդանանի ընտրանին, որի հետ Հայաստանի հավաքականը երեկ ուշ երեկոյան Ամմանում պետք է ընկերական հանդիպում անցկացներ, եւս նահանջ է ապրել: Հուլիս ամսվա դրությամբ Հորդանանի հավաքականը 6 հորիզոնականով նահանջել է: Սակայն չնայած դրան, հորդանանցիները բավական բարձր դիրք են զբաղեցնում ցուցակումՙ տեղ գրավելով 63-րդ հորիզոնականում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներից բոլորից բարձր տեղ է զբաղեցնում Հոլանդիայի հավաքականը, որը եզրափակում է լավագույն եռյակը: Չեխերը, որոնց հետ մեր ընտրանին սեպտեմբերի 3-ին չափելու է ուժերը, 4-րդ տեղում են: Ռումինացիները եւս պահպանել են իրենց դիրքերը (31-րդ տեղ): Ֆինները 43-րդ տեղում են: Մակեդոնացիների ընտրանին 2 հորիզոնականով վեր է բարձրացել եւ այժմ զբաղեցնում է 92-րդ տեղը: Մեկ հորիզոնականով վեր է բարձրացել նաեւ Անդորրայի ընտրանին (134-րդ տեղ):

Նախորդ ամսվա համեմատ ամենամեծ առաջընթացը գրանցվել է Քաթարի հավաքականի մոտ, որը 7 հորիզոնականով վեր է բարձրացել: Իսկ ահա Ուզբեկստանի հավաքականը 9 տեղով նահանջել է:

Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Բրազիլիա837
2. Արգենտինա782
3. Հոլանդիա780
4. Չեխիա777
5. Մեքսիկա770
6. ԱՄՆ768
7. Անգլիա743
8. Իսպանիա739
9. Ֆրանսիա737
10. Պորտուգալիա737
29. Ռուսաստան655
36. Ուկրաինա639
61. Բելառուս565
62. Ուզբեկստան561
64. Լատվիա559
82. Էստոնիա518
92. Լիտվա488
103. Վրաստան460
107. Թուրքմենստան437
113. Մոլդովա414
116. Ադրբեջան410
120. Հայաստան390
141. Տաջիկստան321
148. Ղազախստան296
152. Ղրղզստան268

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4