«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2005-08-16 | #144, 2005-08-17 | #145, 2005-08-18


ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ՆՎԱՃԵՑԻՆ

Թուրքիայի Իզմիր քաղաքում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Մարզական մեր պատվիրակությանն առաջին մեդալը պարգեւեց ազատ ոճի ըմբիշ Վահան Սիմոնյանը: Հայ ըմբիշը բավական հաջող հանդես եկավ ազատ ոճայինների մրցաշարում: Նախնական փուլերում նա հաջողությամբ հաղթահարեց մրցակիցների դիմադրությունը եւ մտավ եզրափակիչ: 55 կգ քաշային Վահան Սիմոնյանը եզրափակիչ մրցավեճն էլ փորձեց իր օգտին ավարտել, սակայն այս անգամ մրցակցին պարտության մատնել չկարողացավ: Վահանն արժանացավ արծաթե մեդալի, ինչը երիտասարդ ըմբիշի համար մեծ նվաճում է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4