Հայաստանի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանից երեկ տեղեկացանք, որ պետբյուջեից հատկացված մոտ 1 մլն դոլարով առաջիկայում կսկսվեն պատմական 6 հուշարձանների վերանորոգման աշխատանքները: Կվերանորոգվեն Դաշտադեմի ամրոցը, Ամբերդի ամրոցի առանձին կառույցները, Ոսկեվազ գյուղի եկեղեցին, Սպիտակավորի վանքը, Վահանավանքը եւ Հնեվանքը:
Վերանորոգման նախագծերն արդեն ավարտման փուլում են, շուտով կհայտարարվի մրցույթՙ շինարարական աշխատանքների համար:
Գործակալության պետը նշեց, որ այդ հուշարձաններից մի քանիսի վերանորոգումը կշարունակվի մի քանի տարի, դրանց համար կկատարվեն ամենամյա պետական հատկացումներ:
Ռ. Պ.