«Ու նորից կփչի Համշենի զուռնեն» հայկական մշակույթի տոնն այս տարի համշենահայերը կնշեն օգոստոսի 27-28-ըՙ Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում: Ինչպես հաղորդել է «Երկրամաս» թերթը, տոնը նվիրվում է մաշտոցյան գրերի գյուտի 1600-ամյակին: Տուապսեի հայկական մշակութային-լուսավորչական «Համշեն» ընկերությունն այդ օրերին կանցկացնի գիտագործնական կոնֆերանսներ, նաեւ համերգներ, որտեղ հանդես կգան Կուբանի լավագույն հայկական ազգագրական երգ ու պարի խմբերը: Մշակույթի տոնը կբացվի Շահումյան գյուղում, որը մինչեւ 1956 թվականը եղել է հայկական վարչական կենտրոն:
Ռ. Պ.