«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2005-08-19 | #147, 2005-08-20 | #148, 2005-08-23


ԿԱ ՖՈՍԿԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ 20-ԱՄՅԱԿԸ

«Պո-Արաքս» մշակութային ընկերակցության ուղարկած հաղորդագրությունից տեղեկացանք, որ օգոստոսի սկզբին նշվել է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայոց լեզվի եւ մշակույթի ամառային դասընթացների 20-ամյակը: Հանդիսությանը մասնակցել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը, Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Մարկ Նշանյանը եւ այլք: Միջոցառմանը օրհնության խոսք են հղել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի պետական այրերը եւ գիտական օջախների ղեկավարները:

Համալսարանի ռեկտոր Պիեռ Լուիջի Գետտի բացման խոսքից հետո պրոֆ. Նշանյանը հանդես է եկել «Աքսորեա՞լ մշակույթ, թե՞ աքսորի մշակույթ» զեկուցմամբՙ հանգամանորեն վերլուծելով հայոց լեզվի եւ մշակույթի դասընթացների նշանակությունն ու կարեւորությունը: Ելույթներով հանդես են եկել նաեւ հայր Լեւոն Զեքիյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Սալբի Գասպարյանը, Րաֆֆի Սեթյանը եւ ուրիշներ: Հանդիսության գեղարվեստական բաժնում ելույթ են ունեցել դաշնակահարուհի Անի Մարտիրոսյանը, տենոր Ժան Անսրլյանը, դերասանուհի Նորա Արմանին: Վերջինս ներկայացրել է «Բազմոցի վրա Նորա Արմանիի հետ» մենախոսությունը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4