«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2005-08-19 | #147, 2005-08-20 | #148, 2005-08-23


ԳՏՆՎԵԼ Է ՄԱԹԵՎՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ԳԵՐԵԶՄԱ՞ՆԸ

Վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին Մաթեւոս առաքյալի գերեզմանը գտնելու մասին: Ինչպես հայտնում է «Արգումենտի ի ֆակտի» ռուսական պարբերականը, կիրգիզ հնագետները կարծում են, որ հայտնաբերել են այն հայկական վանքի ավերակները, ուր ամփոփված է եղել Մաթեւոս առաքյալը: Այս մասին լրագրողներին հայտնել է հնագետների խմբի ղեկավարը:

Նշվում է, որ վանքի մասին առաջինը իմացել է ռուս ճանապարհորդ Սեմյոնով Տյան-Շանսկին: 19-րդ դարի կեսերին նա հայտնաբերել է 1375 թ. իսպանական քարտեզ, որտեղ պատկերված են եղել վանքը եւ սեւ խաչ: Գիտնականները եզրակացրել են, որ Մաթեւոս առաքյալը Հնդկաստանի ճանապարհին` այժմյան Կիրգիզիայի տարածքում քարոզել է Աստվածաշունչը եւ մահացել այդ տեղում` հասցնելով հիմնել մի քանի քրիստոնեական համայնք: Պարբերականի հաղորդմամբ, Կիրգիզիայի հնագետները Ռուսաստանի եւ Գերմանիայի հետազոտողների հետ համատեղ կշարունակեն Մաթեւոս առաքյալի գերեզմանի որոնումները այդ շրջանում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4