«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2005-08-19 | #147, 2005-08-20 | #148, 2005-08-23


ՌԴ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԷՐ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ

Թուրքիայի Իզմիր քաղաքում վերջնագիծը հատեց 23-րդ համաշխարհային Ունիվերսիադան: Մրցումների վերջին օրը հայտնի դարձավ ֆուտբոլի մրցաշարի հաղթողը: Եզրափակիչում գլխավոր մրցանակը վիճարկեցին Իտալիայի եւ Ճապոնիայի հավաքականները: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի (3-3), իսկ 11 մ հարվածներն ավելի դիպուկ իրացրին ճապոնացիները (3-2), որոնք էլ դարձան չեմպիոններ:

Համաշխարհային ուսանողական խաղերին մասնակցեցին մոտ 150 երկրների մարզական պատվիրակություններ, որոնց թվում էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Մեր մարզիկները նվաճեցին մեկ արծաթե եւ չորս բրոնզե մեդալներ: Ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականըՙ նվաճելով 65 մեդալ (26 ոսկե, 16 արծաթե, 23 բրոնզե): 2-րդ հորիզոնականում Չինաստանի պատվիրակությունն էՙ 49 մեդալ (21-16-12), երրորդ տեղը գրավեց Ճապոնիայի ընտրանինՙ 56 մեդալ (18-18-20): Լավագույն հնգյակում տեղ զբաղեցրին նաեւ Ուկրաինայիՙ 52 (18-16-18) եւ ԱՄՆ-իՙ 43 (17-12-14) հավաքականները: Մրցումներում ամենաներկայացուցչականը տանտերերի հավաքականն էր: 2-րդ տեղում Ռուսաստանի ընտրանին էր, որի կազմում ասպարեզ դուրս եկան ավելի քան 400 մարզիկներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4