Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի մրցաշարում հաջող են հանդես գալիս Երեւանի «Արարատ-2»-ի ֆուտբոլիստները: Ակումբի ղեկավարությունը թիմի առջեւ խնդիր է դրել բարձրագույն խմբի ուղեգիր նվաճել եւ հաջորդ մրցաշրջանում արժանվույն ներկայացնել հարուստ ավանդույթներ ունեցող թիմը ուժեղագույնների մրցաշարում: Այդ խնդրի իրագործումն առայժմ հաջող են իրականացնում թիմի ֆուտբոլիստներն ու մարզչական կազմը: Հերթական խաղում էլ «Արարատ-2»-ը խոշոր հաշվով (5-1) հաղթանակ տոնեցՙ պարտության մատնելով «Էսթեղլալ-Կոտայք-2»-ին: Արարատցիներից 11 մետրանոց հարվածով հաշիվը բացեց Գագիկ Սիմոնյանը, այնուհետեւ մինչեւ խաղավարտ 2 անգամ աչքի ընկավ թիմի ավագի պարտականությունները կատարող Էդգար Սաֆարյանը: Հյուրերին հաջողվեց 1 անգամ խոցել Ռադաջայի պաշտպանած դարպասը: Աչքի ընկավ Վիլեն Բարսեղյանը:
Ընդմիջումից հետո արարատցիները եւս երկու անգամ հասան հաջողության: Դիպուկ հարվածներով աչքի ընկան Գրիգոր Գրիգորյանն ու Արտակ Մինասյանը: Նշենք, որ մինչ այդ արարատցիները 2 խոշոր հաղթանակ էին տոնելՙ 3-0 հաշվով պարտության մատնելով «Լոռիին» եւ 11 անպատասխան գնդակ խփելով «Աբովյանի» դարպասը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ