Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսել է նախապատրաստությունը սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մեր ըմբիշները մարզումներն անցկացնում են Ալուշտայում: Ամենօրյա քրտնաջան մարզումների եւ ուսումնական գոտեմարտերի շնորհիվ ըմբիշները կբարելավեն իրենց մարզավիճակըՙ նախապատրաստվելով առաջիկա պատասխանատու մրցաշարին: Ուսումնամարզական հավաքի արդյունքներով էլ կկազմավորվի Հայաստանի ըմբշամարտի հավաքականը: Ըստ Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Լեւոն Վարդանյանիՙ Բուդապեշտ մեկնելու համար ներկայումս հավաքականում առողջ ու սուր մրցակցություն է ծավալվել ըմբիշների միջեւ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ