ԲԱՔՈՒ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ ադրբեջանական օրենքների, նախկինում թեկնածուի կատարած հանցագործությունների համար անձեռնմխելիության իմունիտետը չի պահպանվում,- լրագրողներին հայտարարել է նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի վարիչ Ֆուադ Ալեսքերովը:
Ըստ նրա, գրանցման օրից մինչեւ ընտրությունների արդյունքների պաշտոնական հայտարարման պահը թեկնածուն օժտված է իմունիտետով կատարված հանցագործությունների համար, այսինքն այդ ժամանակահատվածում նա չի կարող ձերբակալվել առանց գլխավոր դատախազի թույլտվության: «Եթե առկա է գլխավոր դատախազի թույլտվությունը, ապա այդ մարդը պետք է ձերբակալվի: Այս կանոնը ընդունված է ողջ աշխարհում: Այս տեսանկյունից Ռասուլ Գուլիեւը կարող է մասնակցել ընտրություններին միայն հեռակա կարգով»,- նկատել է Ֆ.Ալեսքերովը: