Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր լատիշ գործընկերոջ հետ հանդիպմանը նկատել է, որ թեեւ ֆինանսական պատճառով Հայաստանի զինված ուժերը դեռեւս չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին, սակայն դա Հայաստանի նպատակն է: Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ծրագրում է մինչեւ 2015թ. ամբողջովին վերակազմավորել իր զինված ուժերը: Լատվիայի վարչապետ Աիգարս Կալվիտիսը Սարգսյանի հետ հանդիպմանն աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի հետ առավել սերտ կապեր զարգացնելու Հայաստանի ծրագրերին, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: