«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2005-09-06 | #159, 2005-09-07 | #160, 2005-09-08


ՀԱՐԳԵԼԻ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ, ՓԱԽՍՏԱԿԱՆԸ «ԱՅԼ ԱՆՁ» ՉԷ

Նույնիսկ եթե նա Բուզանդի փողոցից է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նամակներ է հղել ՀՀ նախագահին եւ դատարանների խորհրդի նախագահին, որտեղ անդրադարձել է Երեւանի կառուցապատման ծրագրերով քաղաքացիներից անշարժ գույքը հարկադիր վերցնելու վերաբերյալ մի շարք դատական վճիռների: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից 29.09.05 թ. տրված կատարողական թերթով Բուզանդի փողոցի թիվ 23 հասցեից 01.05.05 թ. վտարվել են ոչ միայն սեփականատերերը, այլեւ «այլ անձինք» համարված, դատաքննությանը մասնակից չդարձած, փախստականի կարգավիճակ ունեցող եւ 2003 թվականից տվյալ հասցեում հաշվառված Էմմա Աղաջանյանն ու նրա երկու անչափահաս երեխաները: Նման վճիռը եզակի չէ, եւ որքան էլ տարօրինակ է, վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողնում «տարածքը զբաղեցնող այլ անձանց» վտարելու վճիռները, մինչդեռ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետիՙ բոլոր դեպքերում վճիռը ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ:

Պաշտպանն առաջարկել է, որ դատարանների նախագահների խորհուրդը հատուկ քննարկման առարկա դարձնի այս հարցը եւ գնահատական տա նման վճիռներին:

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4