«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2005-09-08 | #161, 2005-09-09 | #162, 2005-09-10


ԱՌՋԵՎՈՒՄ ՎՃՌՈՐՈՇ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ Է

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլից հետո մրցաշարային աղյուսակում 7-րդ եւ 8-րդ տեղերը գրաված թիմերըՙ «Շիրակն» ու «Լեռնագործը», պետք է միմյանց հետ անցկացվելիք հանդիպումներում որոշեն այն թիմին, որին հարկ կլինի բարձրագույն խմբի ուղեգիրը վիճարկել առաջին խմբում 2-րդը ճանաչված ակումբի հետ: Գյումրիում կայացավ այդ մրցախաղերից առաջինը: Գրանցվեց ոչ-ոչքիՙ 1-1: Ընդմիջումից քիչ անց հաշիվը բացեց «Լեռնագործի» ֆուտբոլիստ Գոռ Աթաբեկյանը, իսկ 20 րոպե անց շիրակցի Կարեն Խաչատրյանը 11 մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:

«Շիրակն» այժմ մեկ միավորով գերազանցում է «Լեռնագործին»ՙ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Սեպտեմբերի 15-ին Աշտարակում կկայանա թիմերի 2-րդ մրցախաղը: Վերջին տեղից խույս տալու համար «Լեռնագործին» միայն հաղթանակ է անհրաժեշտ, մինչդեռ շիրակցիներին բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար բավարարում է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4