«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2005-09-14 | #165, 2005-09-15 | #166, 2005-09-16


ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՙ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ

Հայաստանում գործող երեք խոշոր վարկային կազմակերպություններըՙ «Առաջին հիպոթեկային», «Կասկադ կրեդիտ ունիվերսալ», «ՍԵՖ ինտերնեյշնլ ունիվերսալ» եւ միկրոֆինանսավորում իրականացնող բոլոր կազմակերպությունները այսուհետեւ իրենց գործունեությունը կիրականացնեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի տրամադրած վարկային պատմության ու դրա վերլուծության հիման վրա: Այս մասին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին այս կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԱՔՌԱ-ի տնօրեն Արտակ Մելքոնյանը հայտնեց, որ վարկային բյուրոյի հետ համագործակցելու պայմանավորվածություններ ունեն մի շարք ընկերությունների, իսկ բանկերից առայժմ երեքն են բյուրոյի գործընկերըՙ «Կոնվերս բանկը», Զարգացման հայկական բանկը եւ «Կասկադ բանկը»: Նա նաեւ նշեց, որ բարենպաստ վարկային պատմությունները կնպաստեն հիպոթեկային վարկեր ստացողներին ավելի ցածր տոկոսադրույքներով դրանք ստանալու համար: Մասնավորապես նշվեց, որ վարկային պատմություններ ունեցողների համար հիպոթեկային վարկերը կտրամադրվեն մինչեւ 12 տոկոսով, իսկ չունեցողների համարՙ 16 տոկոսով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4